(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԴՈՑԵՆՏՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ ՊՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ

Վարժական հավաքներին մասնակցում են  նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները: Հունիսի 12-ից հուլիսի 7-ը վարժական հավաքների էր մեկնել Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Կարեն Մխիթարյանը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը բարձր է գնահատում ինչպես պարոն Մխիթարյանի այնպես էլ բոլոր մասնակիցների  ցուցաբերած ջանքերը հայրենիքի պաշտպանության գործում: Դոցենտ Մխիթարյանը ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից արժանացել է շնորհակալագիր՝ վարժական հավաքներին բարեխիղճ մասնակցություն ցուցաբերելու և մարտական հերթապահություն իրականացնելու համար: 

Այս հավաքներին մասնակցելը հայրենասիրության դրսևորման ձևերից է, որին պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ: Հայրենիքին ծառայել է պետք, քանի որ այն բացարձակ արժեք է: 

07.07.23