Ամփոփվել են «Դասախոսական գավաթ-2026» միջբուհական մարզական խաղերը, որոնց շրջանակում փայլուն հաղթանակ է գրանցել Հրանտ Հովսեփյանը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը շախմատի առաջնությունում։
Փետրվարի 2-6-ը կայացած մարզական միջոցառմանը մասնակցել են Հայաստանի 15 բուհերի շուրջ 200 դասախոսներ և աշխատակիցներ՝ մրցելով վեց մարզաձևերում՝ հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ, պարանի ձգում, բադմինտոն և բասկետբոլ-նետումներ։ Մրցումները առանձնացել են առողջ մրցակցությամբ և բարձր կազմակերպվածությամբ։
Շախմատի մրցաշարում Հրանտ Հովսեփյանը ցուցաբերել է բարձր վարպետություն, հաշվենկատ խաղ, կայուն արդյունքներ և գրանցել հաղթանակ։
Նրա հաղթանակը պատվով ներկայացրեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ընդգծելով համալսարանի դասախոսական կազմի ոչ միայն գիտակրթական, այլև մարզական ներուժը։
ՃՇՀԱՀ-ը շնորհավորում է Հրանտ Հովսեփյանին՝ մաղթելով նոր հաղթանակներ և շարունակական հաջողություններ։