(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԳԾԱՆԿԱՐ ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ  համադպրոցական օլիմպիադան՝ «Գծանկար» առարկայից: Օլիմպիադային մասնակցում էին Հայաստանի մարզերի և Երևանի տարբեր դպրոցների աշակերտները,  որոնք ուսումնասիրում են գծանկար առարկան: Մրցույթին մասնկացում էին շուրջ 100 աշակերտներ: Մասնակիցները 7-12-րդ դասարանի աշակերտներ էին, և հաղթողները ընտրվել են ըստ տարիքային խմբերի:

ՃՇՀԱՀ ավագ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող և օլիմպիադայի կազմակերպիչ Անահիդ Խաչատրյանը նշեց. «Օլիմպիադային մասնակցության հայտ էին ներկայացրել բազմաթիվ աշակերտներ տարբեր մարզերից, ինչը շատ գովելի է: Պետք է ընդգծեմ, որ աշակերտների ոգևորվածությունը մեծ էր թե՛ առարկայի և թե՛ օլիմպիադայի հետ կապված: Օլիմպիադաների իրականացումը մեր դպրոցում, կարծես թե, պարբերական բնույթ է կրում, ինչը վկայում է աշակերտների մեծ ցանկության և ներգրավվածության մասին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, առանձնահատուկ մեր համալսարանին՝ մշտապես աջակցության և պատրաստակամության համար»:

Օլիմպիադայի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնկացության վկայականներ, իսկ հաղթողները կպարգևատրվեն  համալսարանի կողմից:

Կից հղումով կարող եք տեսնել հաղթող աշակերտների անվանացանկը:  

29.03.24