(010) 303-300

ՃՇՀԱՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Օրերս Աղվերանում տեղի ունեցավ ՃՇՀԱՀ ասպիրանտների և հայցորդների համաժողով, որին ներկա էին ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Գիտության վարչության ղեկավար Սարգիս Թովմասյանը, Ասպիրանտուրայի և գիտական բաժնի ղեկավար Ա. Գևորգյանը: 

Համաժողովը մեկնարկեց ռեկտորի ողջույնի խոսքով: Պարոն Վարդանյանը նշեց, որ սա երկրորդ նմանատիպ համաժողովն է, ինչը վկայում է այս ձևաչափի արդյունավետության մասին: Կրթական ծրագրերում նախատեսում ենք իրականացնել փոփոխություններ, դարձնել դրան էլ ավելի ժամանակակից և արդի մարտահրավերներին պատրաստ կրթական ծրագրեր:  Ողջույնի խոսքերից հետո ասպիրանտները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները:  

Համաժողովի ընթացքում իրականացվեց նաև համատեղ թիմային աշխատանք/խաղ՝ կիրառական կամ երկակի նշանակության գիտական թեմայի առաջադրումը և դրա հիմնավորումը: Խաղում հաղթող թեման ՀՀ սահմանամերձ բնակավայրերում կառույցների ռազմադիմակայունության, դրանց համակարգման, դասակարգման և ճարտարապետական խնդիրների լուծումը տուֆաթելքաբետոնի կիրառմամբ թեման էր: Թիմում ընդգրկված էին Աբրահամյան Արսենը(գիտ. ղեկավար Ա. Թովմասյան), Վարդանյան Աննան(գիտ. ղեկավար Դ. Քերթմենչյան),Մուրադյան Նելլին(գիտ. ղեկավար Ա. Արզումանյան), Գրիգորյան Արտյոմը(գիտ. ղեկավար Մ. Բադալյան), Մովսիսյան Կարենը (գիտ. ղեկավար Ա. Պետրոսյան), իսկ թիմի ղեկավարներն էին Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը և Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի տ.գ.թ., դոցենտ Ավետիք Արզումանյանը: 

Համաժողովի ավարտին եղան կարծիքների փոխանակում և աշխատաժողովի արդյունքների ամփոփում:

18.05.23