(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ

ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի տարվա ամփոփիչ գիտամեթոդական նիստին ուսանողներին շնորհվեցին դեռ աշնանը կայացած «Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության» (МООСАО) կողմից կազմակերպվող, ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների միջազգային ամենամյա մրցույթ-ստուգատեսի պարգևները: Ճարտարապետության և դիզայնի ոլորտում համալսարանն արդեն ավելի քան 30 տարի մասնակցում է լավագույն ավարտական աշխատանքների մրցույթ ստուգատեսին: Այս տարի մրցույթը կայացավ Մոսկվայի МАРХИ–ի հարթակում, առցանց տարբերակով, որին համալսարանը Ճարտարապետության ֆակուլտետից ներկայացրել էր 11 բակալավրի և 5 մագիստրոսի աշխատանքներ: Մասնակից 16 ուսանողներից 7-ը արժանացան առաջին կարգի վկայագրերի, 6-ը՝ երկրորդ կարգի, և մեկը՝ երրորդ: Բացի նշված պատվավոր վկայագերից, ուսանողները ունեին նաև լրացուցիչ պարգևատրումներ. МАРХИ-ի ինստիտուտից 1 վկայագիր, ԻԿՕՄՕՍ-ից՝ 2 վկայագիր, Ճարտարապետների միջազգային ասոցացիայից՝ 2 դիպլոմ, ինչպես նաև МООСАО-ի կողմից 6 ղեկավարներ ստացել են պատվոգրեր որպես լավագույն ղեկավարներ:

29.12.23