(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական բարձրագույն կրթության զարգացմանն ու ընդլայմանը նպաստելու հեռանկարով՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կնքեցին երկկողմ համագործակցության անժամկետ հուշագիր:

Հուշագրի բովանդակությունը ենթադրում է համագործակցության լայն շրջանակ ինչպես նոր կրթական ծրագրեր ներմուծելու, այնպես էլ Սփյուռքի և միջազգային ցանցի ոլորտային մասնագետների ներգրավվման, նոր գործընկերների հետ հարաբերությունների հաստատման համատեքստում:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի կողմից ստորագրված փոխգործակցության հուշագրի գործունեության թիրախային ուղղություններն են՝ «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր» ծրագրի շրջանակում «Building Information Modeling» մագիստրոսական ծրագրի ներդրում, Շինարարության և նորարարության ոլորտում կրթական էկոհամակարգի առաջխաղացում, ստարտափերի տեղծմանն  ուղղված աշխատանքների իրականացում, աջակցող մեխանիզմների ձևավորում:

 

08.12.20