(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՈՎՍԵՓ ՀՈՎԵՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը նշանակվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական:

Հովսեփ Հովեյանը սովորելով ՃՇՀԱՀ-ում ստացել է բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի որակավորումները։

2018թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Դեռ ուսանողական տարիներին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել 2009–2011թթ. լինելով ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև 2012–2018թթ. եղել է ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի նախագահ: Ղեկավարել և կազմակերպել է ինչպես ներհամալսարանական այնպես էլ հանրապետական միջոցառումներ և ծրագրեր։

Հովսեփ Հովեյանը հարազատ բուհում իրականացրել է նաև բեղուն  աշխատանքային գործունեություն։ Զբաղեցրել է Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի դեկանի տեղակալի, այնուհետև, ռեկտորի խորհրդականի, Փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի ղեկավարի իսկ 2021 թվականից՝ բուհի աշխատակազմի ղեկավար պաշտոնը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ողջ անձնակազմը և ուսանողներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում պարոն Հովեյանին՝ համալսարանում նվիրված, արդյունավետ և բեղուն գործունեության համար։ Մաղթում ենք  հաջողություն և վստահ ենք, որ նա պատվով կիրականացնի ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում իրեն վստահված աշխատանքները:

26.03.24