(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՀԱՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։

Նախարարը ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել  բուհի նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին։

Շրջայցից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է համալսարանի հետ համագործակցության կարևորությունը։ Նախարարն ուրախությամբ արձանագրել է, որ ՃՇՀԱՀ լաբորատորիաներում կան սարքավորումներ, որոնք Հայատանում միակն են։ «Ակնհայտ է, որ ճանապարհաշինության, ջրամբարաշինության և շինարարության այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների մասով համալսարանում կա մեծ պոտենցիալ, գիտական միտք, նոր գաղափարներ, որոնք պետք է կիրառել գործնականում։ Մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը։ Գիտության նոր նվաճումները պետք է արագ բերել շինարարության դաշտ և հրաժարվել հին մեթոդներից։ Շատ կարևոր է, որ բուհում կա և՛ գիտական պոտենցիալ, և՛ անհրաժեշտ գործիքներ, և՛ լաբորատոր սարքավորումներ, որոնք բուհին դարձնում են ավելի մրցունակ»,-ընդգծել է նախարարը։

Բուհի ռեկտորը ևս կարևոր է  ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունը ոչ միայն կրթական, այլև գիտական առումով․ «Մենք արդեն սերտ համագործակցում ենք «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետո, որը տալիս է իր դրական արդյունքը և մեր ուսանողները դա գործնականում զգում են։ Հուսով եմ, որ բացի ուսումնագիտական ծրագրերինց մեր համալսարանի գիտական ներուժը կարող է կիրառելի լինել նաև ոլորտում առաջնահերթ այլ ծրագրերում»-ասել է ռեկտորը։ 

Հուշագրի ստորագրումից հետո ՏԿԵ նախարարը «Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցը․ Զարգացման միտումներ և հեռանկարներ» թեմայով դասախոսություն է կարդացել ՃՇՀԱՀ ուսանողների համար։

 

01.04.22