(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԿԱՆԴԻՍԿՈՒ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ ժողովրդական նկարիչ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհվել է Կանդինսկու մեդալ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի որոշմամբ երեք հայ գեղանկարիչների` Հրանտ Թադևոսյանին, Ներսես Մելիքյանին և Շմավոն Շմավոնյանին շնորհեցին ռուս անվանի նկարիչ Վասիլի Կանդինսկու մեդալներ։

Մեդալները նկարիչներին հանձնեց ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի 2020 և 2021 թթ. էկոնոմիկայի և խաղաղության գծով հավակնորդ Մարտիկ Գասպարյանը:

Միջոցառումը նշանավորվեց նաև Մարտիրոս Սարյանի անվան մեդալը վերականգնելու գաղափարի ծնունդով, ինչին օժանդակելու պատրաստակամություն հայտնեցին ներկա արվեստագետները:

19.05.22