(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱԽՄԱՏՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 3-6-ը անցկացվող ՀՀ բուհերի 19-րդ մարզական խաղերի արագ շախմատ մարզաձևում ունեցանք մի քանի հաղթանակներ: Մեր համալսարանի աղջիկների շախմատի հավաքական թիմը գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը, իսկ անհատական պայքարում 1-ին և 2-րդ տեղերը գրավեցին մեր ուսանողուհիները, հաղթող ճանաչվեց դիզայն ֆակուլտետի ուսանողուհի Սիրանուշ Ղուկասյանը, իսկ 2-րդ հորիզոնականը գրավեց կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Նարե Առաքելյանը:

Շնորհավորում ենք մեր շախմատի թիմին և մեր բուհին այս հաղթանակների կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:

 

07.04.18