(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՏԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում նոյեմբերի 21-ից 24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ծրագրի կոնսորցումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից մասնակցել են Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար՝ Վարազդատ Հովհաննիսյանը, Կրթության վարչության ղեկավար՝ Անգին Մարտիրոսյանը, Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար՝ Իրինա Վանյանը, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր՝ Արթուր Մանուկյանը։ Յագիելոնյան համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախագծի մասնակիցները քննարկել են օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական ծրագրերի Եվրոպական չափորոշիչները և մշակման պրակտիկան, ուսանողների փոխանակումը, կրեդիտների փոխանցման և ճանաչման ընթացակարգերը, կրկնակի, համատեղ և բազմակի դիպլոմները, միկրո հավատարմագրերը և այլն։

Յագելոնյան համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է համալսարանի պատմությունը, ապա անդրադարձել եվրոպական կրթական համայնքում քննարկվող թեմաներին՝ շեշտելով Chat GPT-ին և միկրոհավատարմագրերին առնչվող հարցերի կարևորությունը:

04.12.23