(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հարգելի պարոն Գալստյան

Որպես ՀՀ Շինարարների միության նախագահ՝ Ձեր գլխավորությամբ, շնորհավորում ենք բոլոր հայ շինարարներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

Օրը խորհրդանշական է՝ արարող, քարից ազգային, պատմական ու համաշխարհային արժեքներ ստեղծող հայ մարդու նվիրական աշխատանքը կարևորելու, Նրան մեծարելու առումով:

Մեր երկիրը դարեր շարունակ քայլել ու քայլում է գլուխը բարձր՝ դեպի երկինք ձգվող և աղոթող եկեղեցիներով, հայկական անզուգական և անկրկնելի նախշերով կնքված մշակութային կառույցներով, հնի ու նորի գրագետ համադրություններով:

Եվ սա էլ հենց ապացույցն է հայ շինարարի անխոնջ աշխատանքի և անդավաճան առաքելության: Հայոց երկրի բոլոր հայ շինարարներին մաղթում ենք անկոտրում առողջություն, ամուր բազուկ և շարունակաբար ստեղծելու չմարող կամք:

09.08.19