(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ

«ԿոկաԿոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ իրականացնում է եռամյա «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է  զարգացնել  18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Ծրագրի շրջանակում դասընթացներ կկազմակերպվեն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի երիտասարդների համար` ներառյալ սահմանային շրջանները: Ինքնագնահատման և ինքնազարգացման հմտություններից բացի, մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ժամանակի և նախագծերի կառավարման, բանակցելու, հաղորդակցվելու, բիզնես պլան կազմելու և վաճառքի հմտություններ։

2018-2020թթ ծրագրում կներառվի շուրջ 8000 երիտասարդ` 18-30 տարեկան։

2019-ին ծրագրի շրջանակում 1000 երիտասարդ Երևանից և 1500՝ մարզերից փորձառու մենթորների աջակցությամբ կանցնի «Կյանքի հմտությունների» կամ «Բիզնես հմտությունների» դասընթացներ, որոնց մանրամասները ներկայացված են հաջորդիվ։

ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8 ժամ)

  1. Անհատի կրթական ուղու ուղղորդում և զարգացում՝ հիմնված ոչ միայն իրենց հետաքրքրությունների, այլ նաև տնտեսական գործոնների վրա
  2. Անձնական տվյալների (CV) կազմում, որոնք կներառեն փորձառության և որակավորումների նկարագրություն
  3. Գործնական կապերի հաստատում և զարգացում՝ բարելավելու կարիերայի ուղին
  4. Արտաքին տեսքի և պահվածքի հմտություններ՝

   — հարցազրույցի և աշխատանքի ներկայանալու լավագույն փորձը

   — գործնական միջոցառումների ներկայանալու լավագույն փորձը

   — Անձնական հիգիենա և խնամք

  1. Հաղորդակցություն

   — Հաղորդակցության մասնագիտական դասընթացներ

   —  Հանդիպումների և միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով մասնակիցներին, հանդիպման առարկան և կազմակերպությունները

   — Առցանց գործունեության կառավարում

       * Գործնական և անձնական էջեր

       * Բովանդակության ճիշտ կառավարում՝ խուսափելու Ձեզ վրա բացասական ազդեցությունից

       * Համապատասխան բովանդակության ընտրություն

ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (16 ժամ / 2 օր)

  1. Հանդիպում ղեկավարի հետ
  2. «Երբ դու հաճախորդը չես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում
  3. «Երբ դու հաճախորդն ես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում
  4. 2-րդ և 3-րդ թեմաներից ձեռքբերված հմտույթունների կիրառում՝ հասնելու նպատակներին
  5. Կողմնորոշման, բանակցությունների և վաճառքի հմտություններ
  6. Ֆինանսական գրագիտություն

    Հարցերի կամ առաջարկությունների դեպքում կարող եք գրել պատասխան նամակով կամ զանգահարել 58 04 41 հեռախոսահամարով:

 

09.04.19