(010) 303-300

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃՇՀԱՀ  ՍՓՅՈՒՌԱՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

 ՀՀ սփյուռքի նախարարությունից այսօր ՃՇՀԱՀ-ում հյուրընկալվեց պատվիրակություն՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի գլխավորությամբ:

 Հանդիպմանը մասնակցում էին Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի (ՍՈՒԽ) նախագահ Սամվել Մկոյանը, ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ուսանողներ:

Սամվել Մկոյանը սփյուռքահայ ուսանողներին ներկայացրեց ՍՈՒԽ-ի կատարած աշխատանքները և առաջիկայում սպասվող ծրագրերը:

«Մենք միշտ պատրաստ ենք օգնել և ցանկացած հարցով աջակցել ձեզ». ուսանողներին ասաց Գ. Գյանջումյանը և ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը: ՃՇՀԱՀ-ում սովորում են սփյուռքահայ երիտասարդներ  շուրջ 12  երկրներից:

Եվ որպեսզի նման հանդիպումները լինեն շարունակական և ավելի արդյունավետ, որոշվեց նախարարության հետ կապը սերտացնելու նպատակով նշանակել կոորդիանտորներ սփյուռքահայ ուսանողներից:

Կարճատև քննարկումից հետո միաձայն և մեծ ոգևորությամբ ընտրվեցին երեք ուսանող՝ Լիբանանի, Վրաստանի և Սիրիայի քաղաքացիներ, որոնք խոստացան մեծ պատասխանատվությամբ վերաբերվել իրենց վստահված կարևոր գործին:

20.03.18