(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը՝ համալսարանի մշակութային կյանքը ակտիվ պահելու համար, վերսկսում է «Հայրենաճանաչության ուղին» խորագիրը կրող հանդիպումների շարքը: Այս անգամ ծրագրի շրջանակում համալսարան էր հյուրընկալվել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը:

Պարոն Հակոբյանը հարց ու պատասխան ձևաչափով ակտիվ քննարկում է իրականացրել ուսանողների հետ՝ խոսելով հայրենիքի, հայրենաճանաչության, մասնագիտության ճիշտ ընտրության մասին: Հանդիպմանը ներկա էին համալսարանի մեծ թվով ուսանողներ, որոնք մեծ ոգևորությամբ լսում ու հետաքրքվում էին պարոն Հակոբյանի պատմություններով:

Նման միջոցառումները համալսարանի մշակութային կյանքը ակտիվ պահելուն զուգահեռ, նպաստում են նաև ուսանողության շրջանում մշակութային և հոգևոր դաստիարակությանը:

Հանդիպման ավարտին ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը, ի նշան երախտագիտության, գրքեր նվիրեց Դավիթ Հակոբյանին:

23.04.24