(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԶՐՈՒՅՑ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նախաձեռնում է հանդիպումների շարք մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ: Առաջին հանդիպումը կայացավ  երգիչ, երգահան, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Վարդանի Ամալյանի հետ: 

Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ղեկավար կազմը՝ ռեկտոր Ե. Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ: 

Անվանի արվեստագետն անդրադարձավ բազմաբնույթ թեմաների, մասնավորապես կարևորեց ազգային արժեքների պահպանման հարցերը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրս պիտի մասնակից լինենք հայրենիքի բարգավաճմանը: Մարդն ուժեղ է, երբ բարձր է իր արժեքներով, երբ միասնական է և կարող է իր երկիրը պահել: Իրար հանդեպ հարգալից լինելով, իրար սիրելով հնարավոր է ամեն ինչի հասնել: 

Հանդիպման ընթացքում երգահանը պատասխանեց նաև ուսանողների հարցերին: Ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Ամալյանին՝ հրավերը չմերժելու և համալսարանում հյուրընկալվելու, ինչպես նաև հետաքրքիր ու բովանդակալից հանդիպման համար և նշեց, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական։

03.05.21