ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ապրիլի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյունը հայտարարություն էր տարածել Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ թվարկված էին այն բոլոր սկզբունքներն ու դրույթները, որոնց համաձայն որոշվելու էին միջոցառման շահառու ուսանողները:
Հետևելով հայտարարությանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցկացրել է դիտարկում և ցուցակում ընդգրկել այն բոլոր շահառու ուսանողներին, ովքեր բավարարում են հայտարարության 1 կետում ներկայացվող պահանջներին:
Այդպիսով՝ շահառու ուսանողների ցուցակում ներգրավվել են ՃՇՀԱՀ-ի 56 ուսանող՝ 23-ը՝ մագիստրատուրայից և 33-ը՝ բակալավրիատից:
Կառավարության կողմից ուսանողներին աջակցելու հակաճգնաժամային ծրագրին ներկայացված բոլոր շահառու ուսանողները մանրամասները կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին ուղարկված նամակի տեսքով: