(010) 303-300

«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻԶԱՅՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Դիզայնի ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց «Համընդհանուր դիզայն, մատչելիություն և խելամիտ հարմարեցումներ» թեմայով տեսագործնական դասընթացը՝ միտված ապագա մասնագետների մասնագիտական և սոցիալական պատասխանատվության խորացմանը։

Դասընթացի շրջանակում ուսանողները հանդիպեցին «Լիարժեք կյանք» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Բանախոսներ Սուրեն Մաղաքյանը և Նարեկ Մինասյանը ներկայացրին համընդհանուր դիզայնի հիմնարար սկզբունքները, խելամիտ հարմարեցումների և աջակցող միջոցների տեսակները, դրանց կիրառման գործնական հնարավորություններն ու նշանակությունը նախագծերում։

Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ ժամանակակից միջավայրերը պետք է նախագծվեն համընդհանուր դիզայնի սկզբունքներին համահունչ՝ ապահովելով հավասար և լիարժեք մասնակցություն բոլորի համար։

Դասընթացի ավարտին մասնակից ուսանողներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։

02.03.26