(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱՏԵՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ

Անցյալ աշնանը, երբ մեր համալսարանում հյուրընկալեցինք Ռոստովի ճարտարապետության և արվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Կատաշևային, քննարկվեցին համագործակցության մի շարք ծրագրեր: Որոշվեց, որ այդ համագործակցության մեկնարկը պետք է տրվի համատեղ ցուցահանդեսով:

Այսօր արդեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, իսկ մեկ ամիս առաջ՝ նաև Ռոստովի ճարտարապետության և արվեստի ակադեմիայում բացվեց 2-րդ կուրսի ուսանողների նախագծերի առաջին միջազգային ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսին մեր համալսարանից և Ռոստովի ակադեմիայից ներկայացված էին 23-ական՝ անհատական տան նախագծեր:

Լավագույն աշխատանքները կխրախուսվեն պատվոգրերով մեր համալսարանի և Ռոստովի ակադեմիայի հանձնաժողովների անդամների կողմից:

24.05.18