(010) 303-300

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր ակադեմիական, կազմակերպչական և ռազմավարական հարցեր՝ վկայելով համալսարանի գիտական ներուժի շարունակական ակտիվությունը։

Նիստի օրակարգի առաջին հարցով դիտարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման փաստաթղթերը։ Կայացավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում դոցենտի գիտական աստիճան շնորհվեց ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի ասիստենտ, ճարտարապետության թեկնածու Արև Սամուելյանին և Ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վիգեն Տեր-Սիմոնյանին:

Օրակարգի հաջորդ կետով Գիտական խորհուրդը քննարկեց և սահմանեց 2025–2026 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ մասնագիտությունների մեկ կրեդիտի արժեքը։

Բացի այդ, նիստի ընթացքում հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաներն ու գիտական ղեկավարները, ինչպես նաև վերանայվեցին և ընդունվեցին համալսարանի ներքին իրավական ակտերը։ Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք կազմակերպչական և կրթական հարցեր, որոնց նպատակն է բարելավել համալսարանական միջավայրը և խթանել գիտական զարգացման գործընթացը։

Նիստը նշանավորվեց իր բովանդակային հագեցվածությամբ և կառուցողական մթնոլորտով՝ ընդգծելով ՃՇՀԱՀ գիտակրթական ներուժի շարունակական զարգացումը և համալսարանի հավատարիմ քայլերն ակադեմիական գերազանցության և նորարարության ուղղությամբ։

03.05.25