(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստազնի ազգային համալսարանում այսօր անցկացվեց վերջին ներբուհական քննությունը: Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողնրը հանձնեցին վերջին քննությունը «Գծանկար» առարկայից։ 

Համալսարանի «Դիզյան» մասնագիտությամբ ընդունվելու համար քննություն է հանձնել 234 դիմորդ, իսկ «Ճարտարապետություն» մասնագիտության համար՝ 173 դիմորդ 

«Գծանկար» առարկայի քննության արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը՝ ժամը 16.00-ից հետո: Դիմորդները քննությունների արդյունքներին կարող են ծանոթանալ նաև ՃՇՀԱՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում։ 

Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին: 

Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը dimord.am կայքում առցանց լրացնելու տարբերակով: 

 

08.07.21