(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Օրերս տեղի ունեցավ համալսարանական ֆրանկոֆոնիայի օրերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ներկայացուցչությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

Միջոցառմանը երաժշտական համարներով ելույթ ունեցան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները. Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Հակոբյանը, Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Ռուբինա Մովսեսյանը:  Խմբային երաժշտական համարով հանդես եկան համալսարանի  Դիզայնի, Ճարտարապետության, Կառավարման և տեխնոլոգիային ֆակուլտետի ուսանողուհիներ՝ Անի Շահումյանը, Լուսինե Սարգսյանը, Քրիստինե Ղարդյանը, Էմիլյա Դավթյանը, Լենա Խաչատրյանը և Արփի Սիմոնյանը:

Միջոցառումը ստեղծել էր ֆրանսերենի, ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների ներկայացման հետաքրքիր միջավայր:

28.03.24