(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ «ՊՐՈՔՍ» ՍՊ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը և «ՊՐՈՔՍ» ՍՊ Ակադեմիայի, որը ներկայացնում է EDUX LEARNING ACADEMY ապրանքային նշանը, տնօրեն Արմինե Ավագյանը կնքեցին համագործակցության հուշագիր:

Ըստ հուշագրի կողմերը պարտավորվում են համատեղ մշակել և կազմակերպել համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի արդիականացմանը և աշխատանքային շուկայի նոր պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումներ՝ քննարկումներ, համաժողովներ, ինչպես նաև համապատասխան կրթական ծրագրով ուսումնառողների պրակտիկաները կազմակերպել և անցկացնել ակադեմիայում՝ սահմանված կարգով համալսարանի կողմից ուղեգրման դեպքում:

ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը կարևորելով համալսարանի համագործակցությունը նման կազմակերպությունների հետ նշեց. «Համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի փոփոխությանը, նպատակ ունենալով մշտապես քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր` մասնագիտական կրթական ծրագրերի կատարելագործմանը և գործարար մակարդակում դրանց կիրառմանը: Շնորհավորում եմ բոլորիս հուշագրի կնքման կապակցությամբ և մաղթում շարունակական համագործակցություն»:

«ՊՐՈՔՍ» ՍՊ Ակադեմիայի հիմնադիր Եղիշե Սողոմոնյանը, իր հերթին շնորհավորելով բոլորին, նշեց. «Հուշագիրը նպատակ ունի դրական առումով նպաստելու մասնագիտական կրթության մակարդակի խորացմանը: Մեր կազմակերպության հիմնական ուղղությունները վերապատրաստումներն են, և հույս ունենք, որ կկարողանանք նպաստել համալսարանի ուսանողների գիտելիքների զարգացմանը»:

23.04.24