(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ԴՈՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

2022 թ. հունվարի 19-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ համագործակցային հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Դոնի պետական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում ստորագրվեց նաև համագործակցության համաձայնագիր:

ՃՇՀԱՀ ռեկտոր, պրոֆեսոր Ե. Վարդանյանը, իր ելույթի խոսքում ողջունելով գործընկերներին՝ ռեկտոր, պրոֆեսոր Բեսարիոն Մեսխիին և բուհի մյուս ներկայացուցիչներին, ընդգծեց համաձայնագրի ստորագրման կարևորությունը հատկապես շինարարության, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ոլորտներում նոր կրթական, գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման տեսանկյունից:  Պարոն Վարդանյանն առաջարկեց նաև ՃՇՀԱՀ «Ճարտարապետական և ճարտարագիտական hետազոտությունների ամսագրի» խմբագրակազմում ընդգրկել Դոնի պետական տեխնիկական համալսարանի ներկայացուցչին:  

Երկու համալսարանների միջև համագործակցության մեկնարկը տրվել է դեռևս 2000-ական  թվականներին և ամրապնդվել ակադեմիական, գիտական, մշակութային համատեղ նախագծերի իրականացմամբ:  Երկու բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներն ու ուսանողները մասնակցել են ուսանողական միջազգային ստուգատես-մրցույթների, համաժողովների, սեմինարների, մշակութային և սպորտային միջոցառումների:

Համոզված ենք, որ նոր համաձայնագրի ստորագրումը հիմք կդառնա երկու բուհերի ուսանողների փախանակման ծրագրերի, համատեղ գիտաժողովների, ուսանողական ամառային ճամբարների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական անձնակազմերի վերապատրաստումների անցկացման համար:       

27.01.22