(010) 303-300

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է

Կարևորելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի առողջությունը և հաշվի առնելով նրանց՝ միջինից բարձր տարիքն ու ռիսկային գոտում գտնվելու հանգամանքը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ԱՌԱՋԻՆՆ է հանրապետության բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք:

ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄԱՐԸ՝ շնորհիվ էթիլ սպիրտի, ջրածնի պերօքսիդի, գլիցիրինի և թորած ջրի համալիր ախտահանիչ բաղադրության և հեղուկի եռաչափ արտանետման, լիովին կանխարգելում է նոր կորոնավիրուսի բացիլների տարածումը և ապահովում սարքի միջով անցնող մարդու անվտանգ մուտքը համալսարան:

Եվ, քանի որ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների ժամանակաշրջան է և ավարտական ատեստավորման հանձնաժողովների մուտքը համալսարան անխուսափելի է, հետևաբար նման ախտահանիչ սարքի առկայությունը, պարզապես, անխուսափելի էր և, այս պարագայում, կենսական նշանակության: Համալսարանում իրականացվում են նաև ստուգման և անվտանգության բոլոր միջոցառումները: Բոլոր այցելուներին նախասրահում համալսարանի բուժաշխատողները գրանցում են, ջերմաչափում և ստուգում դիմակների ու ձեռնոցների առկայությունը, բացակայության դեպքում՝ տրամադրում: 

Մեր համալսարանականների առողջությունը և անվտանգությունը մեզ համար առաջնահերթ է: 

20.05.20