(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՆՔՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կարևորելով գործընկերության և համագործակցության դերը ուսանողների կրթության և մասնագիտացման ոլորտում, ինչպես նաև ՀՀ համայնքներում քաղաքաշինական կյանքի ակտիվացման, կրթական և վերապատրաստման ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման անհրաժեշտությունը կնքեց հուշագիր Անի համայնքի հետ:

Միջոցառման սկզբում ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց իր պատկերացումներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը համայնքում, ինչպես երկարաժամկետ այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով: Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին հուշագրի կնքման առաջարկը չմերժելու համար և նշեց, որ կարևորելով ՀՀ բոլոր բուհերը չի կարող չառանձնացնել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ կնքվող հուշագրի կարևորությունը, քանի որ այսօր համալսարանը հանդիսանում է ՀՀ ում իրականացվող գրեթե բոլոր քաղաքաշինական կարևոր ծրագրերի անբաժանելի մասը, ինչպես նաև համայնքի առաջ ծառացած խնդիրների լուծման մեծ մասը կապված է հենց համալսարանի կողմից թողարկված շրջանավարտներից և առանց համալսարանի ներուժի հնարավոր չէ լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները:

Հուշագրի շրջանակում առաջիկայում կկազմակերպվի ուսանողների և երիտասարդ մասնագետների այցելություն համայնք, տեղում ծանոթանալու համայնքում առկա քաղաքաշինական խնդիրներին: Համաձայն պայմանավորվածության շինարարության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ կստանան առաջադրանք հենց համայնքի տարատեսակ կիրառական խնդիրների լուծման համար, որը պետք է իրականացնեն առաջիկա կիսամյակում, իսկ Ճարտարապետության և դիզայն ֆակուլտետի ուսանողները կիրականացնեն ինչպես այգիների բարեկարգման այնպես էլ ֆասադային ձևավորման նախագծերը, որոնք ապագայում կյանքի կկոչվեն:

27.07.23