Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-իստիտուտը և Հայաստանի ճարտարապետների պալատը, կարևորելով ճարտարապետական կրթության, գիտության, ճարտարապետական ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտի կարևորությունը հայ մշակույթի զարգացման գործում, գիտակցելով համամարդկային մշակույթում, ժամանակակից քաղաքակրթական մարտահրավերներին դիմակայելուն միտված, հայ մշակույթի և ճարտարապետության ինտեգրման անհրաժեշտությունը, կնքեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն եռակողմ հուշագրի կողմերը պատարաստակամություն են հայտնում համատեղ իրականացնել տարբեր մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաև միմյանց աջակցել հայ ճարտարվեստը միջազգային հարթակներում ներկայացնելու և հանրահռչակելու գործում:
ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը ողջունելով ներկաներին նշեց. «Հուշագիրը կնքվում է ի շահ հայ ճարտարվեստի զարգացման, սակայն մեծ ազդեցություն կունենա նաև ոլորտի առաջատար մասնագետների, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների փորձի փոխանակման համար: Համագործակցությունը հնարավորություն կտա նաև ուսանողներին ներգրավվելու տարբեր ծրագրերում, ինչպես նաև մասնակցել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ցուցահանդեսնի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և դրական ազդեցություն կունենա ուսանողների մասնագիտական գիտելիքների բարելավման ուղղությամբ»:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-իստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը: Վերջիններս հայտնեցին իրենց պատրաստակամությունը օժանդակելու միմյանց և համատեղ իրագործելու տարբեր ծրագրեր: