(010) 303-300

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՃՇՀԱՀ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ դիմորդներ, եթե պատրաստվում եք դիմել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության կամ Դիզայնի ֆակուլտետ, որտեղ պարտադիր է ներբուհական քննության հանձնումը, տեղեկացնում ենք, որ dimord.am կայքում ընդունելության դիմում֊ հայտ ներկայացնելիս անհրաժեշտ է վճարել պետականորեն հաստատված 1500 ՀՀ դրամ։

Գումարը կարող եք փոխանցել ՃՇՀԱՀ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Դիմորդների ընդունելության բաժին (Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ. 010 303 300 (9-33) կամ 010 58 01 56):

25.04.24