(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ ՌԵԿՏՈՐԱՏԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

2024 թվականի ռեկտորատի անդրանիկ նիստը մեկնարկեց ՃՇՀԱՀ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ: Դեռևս 2023 թվականին  Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը Շինարարի և Ճարտարապետի օրերի առթիվ համալսարանի մի շարք աշխատակիցների պարգևատրել էր տարբեր գերատեսչական մեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով: Տարեմուտի առաջին նիստին ռեկտոր Եղիազար Վարդանյանը պարգևատրվողներին փոխանցեց ավելի վաղ շնորհված պարգևները։ 

Երևանի քաղաքաապետի որոշմամբ շինարարի օրվա կապակցությամբ, շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրված նշանակալի ավանդի համար Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեց  շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ տ.գ.թ. Լուսինե Կարապետյանը: 

Երևանի քաղաքապետի որոշմամբ ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի դեկան, Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Մելիքյանը, քաղաքաշինության ամբիոնի դասախոս, համալսարանի արհմիութենական կազմակերպության ղեկավար Հարություն Ղասաբյանը և  Քիմիայի և կապակցող նյութերի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Մարինե Քալանթարյանը պարգևատրվեցին պատվոգրերով: 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի որոշմամբ շնորհակալագրեր հանձնվեցին Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դասախոս Իռա Բալասանյանին և  Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտի դասախոս Տիգրան Խաչիյանին: 

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալագրով պարգևատրեց  ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Սահակ Լևոնյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, նվիրումի, կրթության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 75-ամյակի առթիվ:  

11.01.24