(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ «ՄԵՐ ՁԵՌԱԳՈՐԾՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակի առթիվ Ուսանողական խորհուրդն ու Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնը կազմակերպել էին «Մեր ձեռագործները» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացված էին մեր ուսանողների ու դասախոսների ձեռագործ աշխատանքները, միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ  ՃՇՀԱՀ երաժշտական բենդը:

Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, «Առաջին տպավորությունը շնորհակալության զգացումն է մեր ուսանողների, նրանց ղեկավարների  և բոլոր կազմակերպիչների հանդեպ, երկրորդը՝ նոր բացահայտումների զգացողությունը. ամեն քայլափոխի  տեսնում ու հանդիպում ենք տարբեր մարդկանց՝ չիմանալով՝ ձեռագործելու, ստեղծագործելու, իրենց գեղեցիկ մտքերն ու գաղափարները մարմնավորելու ինչպիսի ձիրք ու շնորհք ունեն նրանք: Այսօր հետաքրքիր  բացահայտումներ ունեցանք մեր գործընկերների ու ուսանողների շրջանում: Վստահաբար կարող եմ ասել, որ պարբերաբար իրականացնելու ենք նմանօրինակ միջոցառումներ՝ նպատակաուղղվելով նորանոր բացահայտումների»: 

Ուսանողական  խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ևս շնորհակալություն հայտնեց  շնորհաշատ ուսանողներին, դասախոսներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնց ջանքերով էլ իրականություն դարձավ ցուցահանդեսի կազմակերպումը:  «Մարդիկ, անկախ մասնագիտությունից, ունեն տարբեր  նախասիրություններ, ստեղծում են  արվեստի գեղեցիկ  գործեր: Սա առաջին փորձն էր որպես ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, բայց ոչ վերջինը: Համոզված եմ՝ հաճախակի կունենանք այսպիսի միջոցառումներ»:

Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար Իրինա Վանյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը ցուցահանդեսի կազմակերպման համար ցուցաբերած աջակցության համար:

Միջոցառման ավարտին կայացվա հեղինակային ինտերիերային տիկնիկների վիճակահանություն:

 

08.06.22