Այսօր տեղի ունեցավ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ տարեկան ժողովը։ Ժողավին ներկա էր ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ասոցիացիայի գործընկերներ Կառավարությունից՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի, Ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավար կազմի ներկայացուցիչները և այլ հյուրեր։
Ժողովի ընթացքում ներկայացվեց 2022 թվականին Ասոցիացիայի կողմից իրականացված աշխատաքների հաշվետվությունը, անդրադարձ եղավ մարտահրավերներին՝ քաղաքաշինության ոլորտում՝ առհասարակ, և կառուցապատման ոլորտում՝ մասնավորապես: Ներկայացվեցին նաև ոլորտային ընթացիկ հարցերը՝ մատակարար կազմակերպությունների հետ կապված խնդիրները, վթարային բնակարանային ֆոնդի ռենովացիային և Ասոցիացիայի տեսլականներին առնչվող հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ օրենսդիր ու գործադիր մարմինների հետ համատեղ կատարված ու կատարվելիք աշխատանքները, կառուցապատման ոլորտի զարգացման հեռանկարները և անհրաժեշտ քայլերը:
Հատուկ անդրադարձ եղավ Երևան քաղաքի գազամատակարարման խնդրին և դրա լուծման ուղղությամբ իրականացված և նախատեսված աշխատանքներին:
Համալսարանը ասոցիացիայի հետ սկսել է համագործակցությունը դեռևս 2021 թվականից և այսօր համալսարանը որպես ոլորտային առանցքային գործընկեր դիտարկում է նաևԿառուցապատողների հայկական ասոցիացիան: Հաշվի առնելով նաև ասոցիացիայի առաջարկները համալսարնում մեկնարկել են շինարարական նախագծերի կառավարում կրթական ծրագիրը: Մոտ ապագայում կբացվի BIM լաբորատորիա իսկ սեպտեմբերից կմեկնարկի BIM էքսպերտ և BIM մենեջեր կրթական ծրագրերը, որոնք կիրականացվեն մեր միջազգային գործընկեր ԲՈՒՀ-երի հետ համագործակցությամբ: