ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Քիչ առաջ ավարտվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որում ընդգրկված էին 7 օրակարգային և ընթացիկ հարցեր: Ընդունված կարգով՝ նիստը բացեց հոգաբարձուների խորհրդի ավագ անդամը:
Օրակարգի գլխավոր և 1-ին կետը վերաբերում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը:
Հայտնի դարձավ, որ ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Կամուրջշին» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վլադ Ասատրյանը:
Ինչ վերաբերում է օրակարգային մյուս հարցերին՝ ապա, նիստի ընթացքում ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2019թ-ի բյուջեի նախագիծը:
Համալսարանի կողմից իրականացված կրթական և այլ ծառայությունների դիմաց դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման, 10-ը միլիոնը գերազանցող՝ համալսարանի պայմանագրերի, ինչպես նաև համալսարանի ֆինանսահարկային աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մասին զեկույցներով հանդես եկավ Ֆինանսատնտեսական և տեղեկատվական գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը:
Համալսարանի հաստիքացուցակի հաստատմանը վերաբերող զեկույց նեկայացրեց գիտական քարտուղար Լևոն Լևոնյանը: