(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԿՐԱԿՈՎԻ ԱԳՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՃՇՀԱՀ

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում իրականացվում է արդյունավետ ակադեմիական համագործակցություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լեհաստանի Կրակովի ԱԳՀ գիտության և տեխնոլոգիայի համալսարանի միջև:

Այդ համագործակցության շրջանակներում օրերս ՃՇՀԱՀ-ում դասախոսություններով հանդես եկան  Լեհաստանի Կրակովի ԱԳՀ գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Գեոտեղեկատվության, գեոդեզիայի, ճարտարագիտության և բնապահպանության ֆակուլտետի Շրջակա միջավայրի պահպանության և կառավարման ամբիոնի դասախոսներ Ելենա Նեվերովա-Ձիոպակը և Մարել Բոգացկին: Ելենա Նեվերովա-Ձիոպակը ներկայացրեց դասախոսություն` «Ջրային ռեսուրսների կառավարումը շրջանաձև տնտեսությունում», «Մակերևույթի ջրերի պահպանություն» թեմաներով, իսկ Մարել Բոգացկին ներկայացրեց դասախոսություն` «Կանաչ տանիքներ և պատեր. նորարարական լուծումներ կայուն քաղաքների համար», «Քաղաքային շինությունների վերակառուցում. կլիմայական չեզոքություն» թեմաներով:

Դասախոսություններին ՃՇՀԱՀ-ից մասնակցում էին Կառավարման և տեխնոլոգիայի ու Շինարարության ֆակուլտետների դեկանները, համանուն ֆակուլտետների ամբիոնների վարիչները, դասախոսները, ուսանողները: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրին՝ հատկապես կլիմայական խնդիրների լուծման, շինարարությունում նորարարական տեխնոլոգիաների, ինչպես նաև ջրի մաքրման ու կրկնակի օգտագործման համակարգերի կիրառման հետ կապված հարցերը:

Հանդիպումն ավարտվեց ակտիվ և կառուցողական քննարկումներով, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան իրենց հետաքրքրող հարցերը ուղղելու լեհ գործընկերներին:

Այս համագործակցությունը ևս մեկ հնարավորություն է ՃՇՀԱՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար, որը կխթանի կրթական և գիտական զարգացման ու փորձի փոխանակման գործընթացները։

10.10.24