(010) 303-300

Լավ աշխատանք ունենալու գաղտնիքները բացահայտեց ռոստելեկոմի մասնագետը

Այսօր, «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության հետ համագործակցության շրջանակներում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց դասընթաց՝ «Անձնակազմի համալրում» խորագրով:

Դասընթացը կազմակերպել էր ՃՇՀԱՀ-ի Կարիերայի կենտրոնը և Ուսանողական խորհուրդը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո յուրաքանչյուր շրջանավարտ կանգնում է աշխատանք գտնելու պատասխանատու գործի առջև:

Ինչպե՞ս դիմել գործատուին, ինչպիսի՞ վարք դրսևորել հարցազրույցի ընթացքում և, ի վերջո, ինչպե՞ս համոզել գործատուին, որ ինքը կարող է լավագույն աշխատողը դառնալ: Այս և մի շարք այլ հարցերին էր նվիրված դասընթացը, որը մեր համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար վարում էր «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության «Մարդկային ռեսուրսների կառավարման» դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը:

Ծանոթացնելով խնդրի մանրամասներին ու նրբություններին՝ Անի Գրիգորյանը լսեց ուսանողներին հուզող հարցերը, դիտարկումները, ինչի արդյունքում ծավալվեց առողջ ու ճանաչողական քննարկում: Դասընթացը կայացած էր և ուսանողները հյուրին հրաժեշտ տվեցին՝ հույսով, որ ստացած խորհուրդներն անպայման կնպաստեն արժանավայել աշխատանք գտնելուն:

Սերտ համագործակցության շրջանակներում՝ Ռոստելեկոմ-Հայաստան ընկերության և Կարիերայի կենտրոնի միջև ձեռքբերվեց պայմանավորվածություն հետագայում ուսանողների համար պրակտիկաների կազմակերպման, թափուր աշխատատեղերի համալրման, ինչպես նաև մրցույթների, գիտաժողովների անցկացման հարցում:

16.11.16