(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մայիս-հունիս ամիսներին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացվել է «Անշարժ գույքի շուկայական գնահատում» վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անշարժ գույքի փորձագիտական գնահատման ոլորտում ներգրավված 7 մասնագետների համար։

Դասընթացը նպատակն էր խորացնել մասնագետների մասնագիտական կարողությունները և հարստացնել նրանց գիտելիքները՝ շուկայական գնահատման արդի մեթոդների վերաբերյալ։ Մասնակիցները ձեռք են բերել թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ՝ հողամասերի, բնակարանների, առանձնատների և կոմերցիոն տարածքների գնահատման գործում։

ՃՇՀԱՀ-ը մեծ կարևորություն է տալիս ոլորտային կառույցների հետ համագործակցությանը և շարունակելու է ակտիվորեն զարգացնել ու իրականացնել բարձրակարգ վերապատրաստման ծրագրեր՝ նպաստելով մասնագետների շարունակական զարգացմանը և ոլորտի կատարելագործմանը։

03.07.25