(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՎՐԻԶԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ ԱՅՑԸ ՃՇՀԱՀ

Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Ճարտարպետության և շինարարության Հայստանի ազգային համալսարանում: Հյուրերին դիմաորեցին ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը և միջազգային վարչության խորհրդական Արմեն Մինասյանը: Հանդիպման սկզբում տեղի ունեցավ  շրջայց համալսարանում։ Շրջայցը բավականին հագեցած և տպավորիչ էր հյուրերի համար: Շրջայցից հետո հյուրերին ներկայացվեցին համալսարանի  հնարավորությունները, ինչպես նաև քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղիները և ոլորտները: Դոկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհն էլ իր հերթին հակիրճ ներկայացրել էր Թավրիզի պետական համալսարանի պատմությունը, գիտական կենտրոններն ու կրթական ծրագրերը՝ հանդես գալով համագործակցության առաջարկություններով, որոնք մոտ ապագայում երկկողմ կքննարկվեն: 

06.09.22