(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը մայիսի 26-30-ը  Մոսկվայում մասնակցել են Շինարարական կրթության աջակցման միջազգային հասարակական կազմակերպության վարչության հերթական նիստին։ ​Գործուղման ընթացքում անցկացվել են  նաև աշխատանքային հանդիպումներ Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում (МАРХИ), Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանում (МАДИ), Ազգային հետազոտական Մոսկվայի պետական շինարարական համալսարանում (НИУ МГСУ):

Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտ այցի ընթացքում պրոռեկտորները գործնական հանդիպումներ են ունեցել  ճարտարապետության ֆակուլտետների դեկանների, դեկանների տեղակալների, Բնակելի, հասարակական շենքերի նախագծման և Քաղաքաշինության ամբիոնների  վարիչների հետ՝ քննարկելով ուսումնական ծրագրերի արդիականացման ժամանակակից խնդիրներ և բուհի նոր ռազմավարական խնդիրներին առնչվող  հարցեր:

Քննարկվել են ամբիոնում կատարված ուսումնամեթոդական նորամուծությունները, նոր ձեռքբերումները, և այս շրջանակում ձեռք բերված առաջադրանքներն ու ուսումնամեթոդական ձեռնարկները՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով, տրամադրվել են համալսարանին:  

​Կազմակերպվել են  նաև մասնագիտական՝ ճարտարապետությանն ու քաղաքաշինությանն առնչվող քննարկումներ, ինչպես նաև սեմինարներ:

​Ձեռք է բերվել բանավոր համաձայնություն՝ երկու բուհերի միջև ցանցային կրթության կազմակերպման վերաբերյալ:  

​​Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարան (МАДИ) այցի ընթացքում ՃՇՀԱՀ պրոռեկտորները հանդիպել են  ՄԱՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի, առաջին պրոռեկտորի, գիտական գծով, ուսումնական գծով, միջազգային կապերի գծով պրոռեկտորների հետ, ինչպես նաև համալսարանի «Ճանապարհաշինարարական նյութեր», «Կամուրջներ, թունելներ և շինարարական կոնստրուկցիաներ», «Ճանապարհների շինարարություն և շահագործում» և «Ճանապարհների հետազոտում և նախագծում» ամբիոնների և լաբորատորիաների ղեկավարության և աշխատակիցների հետ:  Քննարկվել են  երկու բուհերի միջև գիտակրթական համագործակցության հաստատման, շինարարության և ճանապարհաշինության ոլորտում համատեղ կրթական ծրագրերի ստեղծման և ներդնման հարցեր, ճանապարհների և կամուրջների շինարարական նյութերի ոլորտում համատեղ հետազոտական աշխատանքների իրականացմանն առնչվող  խնդիրներ, համապատասխան ոլորտի հետազոտողների, դասախոսների և ուսանողների շարժունության վերաբերյալ հարցեր:​ՄԱՊՏՀ ղեկավարության ստորագրմանն է ներկայացվել «Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև համագործակցության համաձայնագիր»: 

 

Ազգային հետազոտական Մոսկվայի պետական շինարարական համալսարան (НИУ МГСУ) այցի ընթացքում ՃՇՀԱՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Շինարարական կրթության աջակցման միջազգային հասարակական կազմակերպության վարչության հերթական նիստին (АСВ): 

​Նիստի օրակարգով կայացել են կազմակերպության 2015-2020 թթ. գործունեության և ֆինանսական դրության մասին հաշվետվությունների ներկայացումը, կազմակերպության նախագահի, փոխնախագահների, գլխավոր տնօրենի, պատասխանատու քարտուղարի և վարչության անդամների ընտրությունները:  Քվեարկության արդյունքում Շինարարական կրթության աջակցման միջազգային հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Ազգային հետազոտական Մոսկվայի պետական շինարարական համալսարանի (НИУ МГСУ) ռեկտոր, պրոֆեսոր Պ. Ա. Ակիմովը, կազմակերպության փոխնախագահ՝ պրոռեկտոր Տ. Բ. Կայտուկովը, պատվավոր նախագահ՝  Վ. Ի. Տիլիչենկովը, պատվավոր գլխավոր տնօրեն՝ Վ. Ի. Անդրեևը: ՃՇՀԱՀ ռեկտոր, պրոֆեսոր Ե. Վ.  Վարդանյանը միաձայն ընտրվել է Շինարարական կրթության աջակցման միջազգային հասարակական կազմակերպության վարչության անդամ:  

 Ստորագրվել են ուսումնագիտական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի, ինչպես նաև Ազգային հետազոտական Մոսկվայի պետական շինարարական համալսարանի միջև:​Պայմանագրերը ներառում են համատեղ կրթական ծրագրերի, գիտահետազոտական աշխատանքների իրականացում, պրոֆեսորադասախոսական անձնակազմների և ուսանողության շարժունություն: 

Համալսարանի ​միջազգային համագործակցության ուղիները ժամանակի ընթացքում ընդլայնվում են՝ նպաստելով ուսումնական գործընթացի զարգացմանն ու ոլորտային խնդիրների լուծմանը։

17.06.21