(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Զրույց ուսանողների հետ՝ առանց փողկապի

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հանդիպում-ծանոթություն ՃՇՀԱՀ նորընտիր ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Հովսեփ Հովեյանը։ Հանդիպման սկզբում՝ Ուխ նախագահ Արմեն Հարությունյանը ողջունեց և շնորհավորեց պարոն Վարդանյանին՝ մաղթելով արդյունավետ, ձեռքբերումներով լի պաշտոնավարում և հայտնեց ուսանողական համակազմի լիարժեք աջակցությունը բուհում սպասվող բարեփոխումներում։ Այնուհետև ռեկտորի ժ/պ-ին ներկայացրեց Ուսանողական խորհրդի նախագահության անդամներին։ Եղիազար Վարդանյանը՝ ողջունելով ուսանողներին, ներկայացրեց 2001թ-ից առ այսօր բուհում իր անցած ճանապարհը, ինչպես նաև, որպես ռեկտոր առաջիկայում ուսման որակը և բուհի առաջընթացը բարձրացնելու իր տեսլականը, որում առանցքային համարեց նաև Ուսանողական խորհրդի դերն ու նշանակությունը՝ վերահաստատելով իր կարգախոսը, որն է՝ համալսարանը ուսանողինն է՝ համալսարանի լոկոմոտիվը՝ պրոֆեսորադասախոսական կազմը։  Շուրջ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում տեղի ունեցան բովանդակալից քննարկումներ և մտքերի փոխանակումներ, որում ուսանողները հանդես եկան բազմաթիվ առաջարկներով, որոնք կարող են նպաստել բուհի զարգացմանն ու առաջընթացին և  միաժամանակ բարելավել ուսանողական միջավայրը համալսարանում։ Հանդիպման վերջում Ուսանողական Խորհրդի և ռեկտորի միջև ձեռք բերվեց փոխադարձ պայմանավորվածություն՝ մեկ ամիս հետո կրկին հանդիպել և ներկայացնել հնչեցված առաջարկներն իրականություն դարձնելու շուրջ կատարվող աշխատանքները։

11.12.19