Մարտի 28-ին ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ «Ճանաչել մեր մեծերին» նախաձեռնության առաջին բաց դասախոսությունը: Հայաստանի անվանի ճարտարապես Ռաֆայել Իսրայելյանի թոռ Արամ Ղանալանյանը ներկայացրեց իր պապի ճարտարապետական անցած ճանապարհը, նրա կատարած աշխատանքները և մտահղացումները: Դասախոսությանը ներկա էին ճարտարապետական ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը և պ.գ.թ. դոցենտ Ամինիա Կանեցյանը, ովքեր իրենց ներկայությամբ ավելի ավելի ներդաշնակ և խոսուն դարձրին դասախոսությունը:
Դասախոսության ընթացքում բարձրացվեցին հարցեր, ծավալվեց վարպետի ճարտարապետության և նախագծերի վերաբերյալ բուռն քննարկում: Վստահաբար՝ դասախոսությունը մեծ ազդեցություն թողեց ուսանողների աշխարհընկալման վրա և իր նպաստն ունեցավ՝ հետագայում նոր նախագծերը հայ ազգային ճարտարապետության հիմքով իօրականացնելու գործում: Ինչպես մեծ վարպետ Ռաֆայել Իսրայելյանն է ասել. «Միայն սեփական խոսքով կարելի է մտնել մեծ ճարտարապետության մեծ աշխարհ»: