(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության 3-րդ կուսի ուսանողները «Հյուրանոցային և ռեստորանային գործունեության  կազմակերպում և կառավարում» առարկայի դասն անցկացրին Երևանյան հյուրանոցներից մեկում: Այցելության նպատակն էր ծանոթանալ հյուրանոցի գործունեությանը, բոլոր բաժիններին, սպասարկման ծառայություններին, խոհանոցին, մասնագիտական նրբություններին:

 -Այս հյուրանոցը արդեն 4 տարի է գործում է և շատ մեծ հաբավ ունի, մեր նպատակն էր ծանոթանալ հենց այդպիսի մեծ համբավ ունեցող հյուրանոցներից որևէ մեկի գործունեությանը,- ասաց դասախոս Զարուհի Հայրյանը:

Ուսանողներին ուղեկցել է հյուրանոցի մարքեթինգի բաժնի մենեջերը, պատմել իրենց վերապատրաստումների մասին՝ 3-4 ամիսը մեկ անգամ վերապատրաստում են անցնում բոլոր աշխատակիցները: Աշխատակիցները հաճելիորեն զարմացած էին ուսանողների հարցերից, քանի որ դրանք միջազգային չափանիշներին ու օրենքներին համապատասխան ստանդարտներն են, որոնք նման հյուրանոցները պետք է ունենան: Ուսանողները այնքան ոգևորված էին, որ վերջում դասախոսին խնդրեցին, իրենց պրակտիկան անցնել հենց այդ հյուրանոցում, հյուրանոցի տնօրինությունը և աշխատակազմը դրական արձագանքեցին այս փաստին:

07.12.22