2016թ-ի մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ, Երերույք հնագիտական հուշարձանը եւ Անիպեմզա գյուղը ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Այս առթիվ հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության եւ Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ:
Հուլիսի 22-ին, Հայաստանի ազգային գրադարանում բացվեց ծրագրին նվիրված «Երերույք եւ Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք եւ ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձաններ ծրագրի հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսը, գիտական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին եւ Վիսնյա Կիսիչը, Եվրոպական ներդրման բանկի անդամ Մարիա Բերժան, «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին:
Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի ու պատմության ամբիոնի վարիչի ժ.պ. Էմմա Հարությունյանը:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին՝ Գ. Գալստյանը նկատեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը այն դարբնոցն է, որտեղ ծնվում են հայկական ճարտարապետական ժառանգության պահպանողներն ու վերականգնողները, որտեղ մշտապես անցկացվում են այդ ահռելի ժառանգության պահպանմանը նվիրված կուրսեր: Ռեկտոր Գալստյանն իր խոսքում նաև հիշեցրեց, որ հենց այդ կուրսերի ընթացքում տարված աշխատանքների արդյունքն էր «Եվրոպա Նոստրա» մրցանակը:
Այս համատեքստում՝ մի շարք զեկույցների շարքում, հատկանշական էր Էմմա Հարությունյանը զեկույցը՝ նվիրված մեր համալսարանում բացված Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիային, որտեղ, ինչպես ներկայացրեց Է. Հարությունյանը, հնարավոր է ստեղծել ճարտարապետական նմուշների և դրանց վերակազմավորման եռաչափ մոդելները՝ հստակ որոշելով քարերի շերտերի
Մրցույթը բաղկացած էր «Պատմական եւ շրջակա միջավայրի հուշարձանները», «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգերից: Շուրջ 40 լուսանկարներում Երերույք հնագիտական վայրն էր, նրա շրջակայքում ապրող մարդիկ ու Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: