(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՏՊԱԳՐՎՈՂ ՄԵՐ ՀՈԴՎԱԾԱԳՐԵՐԻՆ

 Համալսարանի աշխատողների գիտահետազոտական գործունեության արդյունավետությունը, համալսարանի վարկանիշը բարձրացնելու և «Web of Science» ու «Scopus»  միջազգային վարկանիշավորման  համակարգերում ներառված պարբերականներում և գիտական այլ հրատարակություններում (այդ թվում գիտաժողովների նյութերի ժողովածուներ ISBN համարանիշով) գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակումը խթանելու նպատակով՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի աշխատողների խրախուսման կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն սահմանվել է  խրախուսավճար:

Խրախուսավճարի  տրամադրումն  անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կատարել ըստ  հետևյալ աղյուսակի:

Հ/Հ

Գործունեության նկարագիր

Գիտական հրատարակության

Ազդեցության գործակից (IF)

Միավոր աշխատանքի արժեքը (ՄԱԱ)

(ՀՀ դրամ)

Մեկ աշխատողին հասանելիք գումարի չափը

1.

Հոդվածի տպագրում «Web of Science» կամ «Scopus» միջազգային վարկանիշավորման  համակարգերում ընդգրկված.

 

ազդեցության գործակցով (IF) գիտական պարբերականերում,

 

գիտական այլ հրատարակություններում

Մեկ և մեկից ցածր

 

75 000

ՄԱԱ-ը բաժանած համահեղինակների թվին

Մեկից բարձր

100 000

ՄԱԱ-ը բաժանած համահեղինակների թվին

  1. Սահմանված գումարները վճարվում են համալսարանի այն աշխատողին, ով տպագրված գիտական աշխատությունում որպես իր աշխատավայր նշել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի անունը և հեղինակի(ների) համապատասխան էլեկտրոնային հասցեն:
  2. Խրախուսման վճարի համար հեղինակը գիտական աշխատության արտատիպը ներկայացնում է համալսարանի Գիտահետազոտական սեկտոր, որտեղ համապատասխան հեղինակային պրոֆիլը ստուգվում է և վավերացվում ԳԱԳ պրոռեկտորի կողմից ու ներկայացվում հաշվապահություն:
  3. Սույն որոշումը տարածվում է 2018թ. հունվարի 1-ից հետո հրապարակված և սահմանված պահանջները բավարարող գիտական աշխատությունների վրա:

 

15.05.18