(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴՊՐՈՑ-ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ռեկտոր Եղիազար Վարդանյանը  և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց տնօրեն  Վահան Գալստյանը   կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցություն իրականացնելու նպատակով կնքեցին  հուշագիր: Կրթական երկու հաստատությունների համագործակցությունը նպատակաուղղված կլինի ուսումնական գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը, համատեղ կկազմակերպվեն ուսանողների և աշակերտների գործնական դասընթացներ, համալսարանի ու դպրոցի պրոֆեսորադասախոսական և մանկավարժական կազմի, ուսանողների և աշակերտների  լավագույն աշխատանքների ցուցահանդեսներ, դպրոցի մանկավարժները հնարավորություն կունենան իրենց հմտությունները բարելավելու համալսարանում անցկացվող սեմինարների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի ու վարպետության դասերի միջոցով, դպրոցում կանցկացվեն համալսարանական միջոցառումներ: 

Դպրոցում, ի թիվս այլ բաժինների, գործում է կերպարվեստի բաժինը, որտեղ սովորողները հնարավորություն կստանան մասնակցելու բուհում իրականացվող մասնագիտական միջոցառումներին, ծանոթանալու համալսարանի պայմաններին և ունեցած հնարավորություններին: Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր պարոն Վարդանյանը, համալսարանը շատ է կարևորում բուհ-դպրոց համագործակցությունը, քանի որ այն աշակերտը, որը դպրոցում ստանում է որակյալ գիտելիքներ, ապագայում հենվելով այդ գիտելիքների վրա, կարող է ուսումնառությունը շարունակել համալսարանում և դառնալ որակյալ մասնագետ: Բուհը կարող է հենվել դպրոցի վրա, քանի որ այս տեսանկյունից Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում ստացած գիտելիքները վստահություն են ներշնչում, որ ապագայում մենք կունենանք որակյալ գիտելիքներով զինված ուսանողներ: Իր հերթին դպրոցի տնօրեն պարոն Գալստյանը շնորհակալություն հայտնեց համալսարանին՝ առաջարկը չմերժելու և համագործակցություն սկսելու համար: Վերջինս  վստահեցրեց՝ դպրոցը կանի ամեն ինչ, որ այս համագործակցությունը չդիտարկվի սոսկ պաշտոնական արարողություն և դառնա իրական։

Նմանօրինակ համագործակցությունները հրաշալի խթան են երկուստեք արդյունավետ համագործակցության և ուսումնական գործընթացի կատարելագործման: 

26.06.21