(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԻԶԱՅՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դիզայնի ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Իրական և վիրտուալ միջավայրերի թվային կապը «Devision» միջազգային նախագծի տարբերանշանի մրցույթին, որտեղ ցուցաբերել են բարձր ակտիվություն՝ առանձնանալով իրենց մասնագիտական գիտելիքներով:

«Devision» նախագիծը համալսարանական համատեղ նախաձեռնություն է, որին մասնակցում են Զալցբուրգի համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական համալսարանն ու Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը։

Մրցույթի ընթացքում ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Գյոդակյանը (ղեկավար՝ դասախոս Թամարա Թույսուզյան) ներկայացրել է երկու աշխատանք և գրավել է առաջին ու երկրորդ հորիզոնականները, իսկ ուսանողուհի Նանե Միրումյանը (ղեկավար՝ արվ. թեկ., դոցենտ Անի Աճառյան)՝ երրորդ հորիզոնականը:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին Դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը, Դիզայնի ամբիոնի վարիչ Ա. Բաղդասարյանը, Կրթության որակի կենտրոնի ղեկավար Վ. Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում Դիզայնի ֆակուլտետին, Դիզայնի ամբիոնի վարիչ Ա. Բաղդասարյանին, դոցենտներ Անահիտ Հովսեփյանին, Հովհաննես Հակոբյանին և դասախոսներ Սեդրակ Նալբանդյանին ու Իզաբել Մալաջյանին հանձնվեցին նաև «ԿՈՎԿԱՍ: ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2022» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակցության վկայականները: Հանդիպման վերջում Դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը շնորհավորեց բոլորին՝ նշելով, որ յուրաքանչյուր գնահատական ավելի պարտավորեցնող է և պետք է նույն եռանդով շարժվել առաջ:

20.06.22