Այսօր ներբուհական քննություն են հանձնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի դիմորդները «Գծանկար» առարկայից: Ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 448 դիմորդ:
«Գծանկար» առարկայի առաջադրանքի կատարման համար տրված է 6 ժամ, (180 րոպե + 60 րոպե ընդմիջում + 180 րոպե):
Քննության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 4-ին ՃՇՀԱՀ կայքէջում:
Բոլորին մաղթում ենք հաջող քննություններ: