Գիրք նվիրելու օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է փետրվարի 19–ին, ի պատիվ հայ Մեծ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի։ Այս տարի լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի 154-ամյակը:
Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրել:
ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդը հաշվի առնելով կրթության կարևորությունը կազմակերպել էր միջոցառում, որի շրջանակում ուսանողները համալսարնի կողմից տպագրված մասնագիտական գրքեր նվիրեցին մեկը մյուսին, առավել կարևորելով գրքի և գրականության դերը մեր կյանքում: