(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների այցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  ներկայացուցիչները՝ թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն և փորձագետ Արմինե Իսրաելյանը այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)՝ Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող HERITAG ծրագրի առանձնահատկություններին ծանոթանալու, ինչպես նաև հետագա համագործակցության եզրերը նախանշելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության տնօրեն՝ տիկին Կարինե Դավոյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի որակի ապահովման բաժնի ղեկավար՝ պարոն Ներսես Գևորգյանը: Հանդիպման ընթացքում ՃՇՀԱՀ-ը ներկայացում էին համալսարանի պրոռեկտոր տիկին Մարինե Ղազարյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար պարոն Վարազդատ. Հովհաննիսյանը, գլխավոր մասնագետ Իրինա. Վանյանը, միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի պետ Լուսինե Հարությունյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ՝ Էմմա Հարությունյանը, Գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը:

Տիկին Մ.Ղազարյանը ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ քննարկումները հնարավորություն կտան գտնելու արդյունավետ համագործակցության եզրերը: Պարոն Վիլհելմ Հյուգոն ներկայացրեց GIZ-ի Հայաստանյան գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հույս հայտնեց ՃՇՀԱՀ-ի հետ հեռանկարային համագործակցության վերաբերյալ: 

Պարոն Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց HERITAG Erasmus+ ծրագրի հիմնական նպատակները, իրագործվող խնդիրները, ծրագրում ներգրավված այլ գործընկերների դերակատարությունը, ինչպես նաև ծրագրի նվաճումներըև առկա ձեռքբերումները: Վ.Հովհաննիսյանը առանձնացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են հիմք դառնալ կողմերի հետագա համագործակցության համար: Ծավալված քննարկումների ժամանակ ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները պատասխանեցին հյուրերի բազմաթիվ հարցերին:     

 

 

19.12.17