(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի աշխատողների վերապատրաստման «ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) կիրառումը ընդերքի օգտագործման ոլորտում» կրթական ծրագիրը։

Մասնագիտական ուսուցումը ներառում է թե՛ տեսական, և թե՛ գործնական դասընթացներ, որի արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցները տիրապետելու են ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխանող թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություններին, ինչը նպաստելու է վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։

Մասնակիցները կծանոթանան ԱԹՍ-ներից օգտվելու բոլոր առանձնահատկություններին, անվտանգության կանոններին և հնարավորություններին։ Այնուհետև կսովորեն ֆոտոգրամետրիայի հիմունքները, նկարահանման մեթոդները և տեսակները։ Կիրականացվեն բաց տարածքում գործնական աշխատանքներ՝ թռիչքներ և նկարահանումներ։ Ծրագրի արդյունքում մասնակիցները կկարողանան Agisoft Metashape և 3DF Zephyr ծրագրակազմերի միջոցով գործնական աշխատանքների արդյունքում ստացված տարածական տվյալները մշակել, իրականացնել հաշվարկներ, եռաչափ մոդելների հետ աշխատել, հաշվարկել ծավալներ և այլն։

Նախատեսվում են նաև գործնական այլ աշխատանքներ, որոնք մեծապես կնպաստեն Բնապահպանության և ընդերքի օգտագործման տեսչական մարմնի աշխատողների աշխատանքային գործառույթների արդյունավետ իրականացմանը։

07.11.23