(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Այսօր ստեղծագործ և ճկուն մտքով ուսանողներին համախմբել էր «InnoCENS բիզնես գաղափարների մրցույթի» վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը: 

ՃՇՀԱՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը և ԷԻԿ ամբիոնի ասիստենտ Հերմինե Սամվելյանն ուսանողներին ներկայացրեցին մրցույթի նպատակը, հայտագրվելու և մասնակցության պայմանները:

Մինչև մարտի վերջ 3 հոգանոց թիմերը պետք է ներկայացնեն իրենց բիզնես նախագծերը, որոնցից կընտրվեն լավագույն 10-ը: Ընտրված տասնյակի հետ արդեն լուրջ աշխատանք կտարվի՝ նախապատրաստելու իսպանական Վալենսիայում անցկացվելիք միջազգային մրցույթին:

Լավագույն տասնյակում ընդգրկվելու, ինչու ոչ, նաև Վալենսիայում հաղթելու համար ուսանողներից պահանջվում է, առաջին հերթին, կրեատիվ գաղափար՝ որևէ ապրանքի կամ ծառայության տեսքով և այդ գաղափարը լավագույն լույսի ներքո ներկայացնելու, համոզելու հիմնավոր փաստարկներ: Կարևոր նախապայման է նաև թիմում գոնե մեկ ուսանողի՝ անգլերեն լեզվի իմացությունը:

Գաղափարների մրցույթը սկսված է: Հավաքիր մտքերդ, ուժերդ, թիմդ և, միգուցե, սեպտեմբերին Վալենսիայում քո թիմը դառնա հաղթողը: 

26.02.19