(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑՎԵՑ «ԳԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՆԱԴԵՍԸ

Դիզայնի ֆակուլտետի Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի «Էսքիզավորման տեխնիկա» դասընթացի շրջանակներում բացվեց «Գծի պատմություն» խորագրով ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված էր Դիզայնի ֆակուլտետի երջանկահիշատակ դասախոս Գևորգ Մշեցի Ջավրուշյանի հիշատակին: Այնտեղ ներկայացված էին շուրջ 600 ուսանողական աշխատանքներ:

Ցուցահանդեսին մասնակցում էին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական, ուսանողական կազմի ներկայացուցիչները, հյուրերը և իհարկե պարոն Ջավրուշյանի ընտանիքի անդամները:

Միջոցառումը մեկնարկեց Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի բացման խոսքով, ով շնորհակալություն հայտնեց ռեկտորին և բոլոր ներկաներին մասնակցության համար, ինչպես նաև ընդգծեց դասընթացը վարող դասախոսական կազմին և մասնակից ուսանողների քրտնաջան աշխատանքը՝ նշելով, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները ընտրվել են 2014-2022 տարիների ընթացքում կատարված աշխատանքներից և ցուցադրվում են առաջին անգամ:

Բացման արարողությանը ելույթ ունեցան նաև դասընթացը վարող դասախոսական կազմը, ովքեր շնորհակալություն հայտնեցին ինչպես ֆակուլտետին, այնպես էլ գործընկերներին՝ ցուցահանդեսի կազմակերպման համար: «Էսքիզավորման տեխնիկա» դասընթացի համակարգող Քնքուշ Մալխասյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին ցուցահանդեսի կազմակերպման համար և անդրադարձավ ցուցահանդեսի վերնագրին. «Գիծը մտքի նման շրջում է անցնում և պտտվում է բոլոր աշխատանքներում, ցույց տալով թե ինքը գիծ է, սակայն այս հաջողված աշխատանքների հիմքն է»:

06.04.23